Mercedes-ը բախվել է հանքային ջրով բարձված բեռնատարին․ խոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին
Ճանապարհային
ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 17-ին Արարատի
մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին Mercedes մակնիշի
ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Scania մակնիշի
բեռնատարին:
Վթարից տուժածներ չկան:
Ըստ աղբյուրի՝ Scania-ն պատկանում է «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը և այն բարձված է եղել հանքային ջրով, որը տեղափոխվում էր արտերկիր: