Աբրահամ Խաշմանյանը վերադարձավ «Ալաշկերտ»
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտն» ընդունեց «Արարատին» եւ հաղթեց 2:0 հաշվով: Դաշտի տերերը 2 գոլերը խփեցին խաղի սկզբնամասում: «Ալաշկերտից» գեղեցիկ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ղուկաս Պողոսյանը: 15-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց «Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, որի փոխարեն դաշտ դուրս եկած ֆրանսիացի կիսապաշտպան Ջոել Դամահուն 7 րոպե անց խփեց տանտերերի երկրորդ գոլը:
«Ալաշկերտն» առաջին հանդիպումն անցկացնրեց թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի վերադարձից հետո: Այս մրցաշրջանի առաջին հատվածում Խաշմանյանը գլխավորում էր «Արարատը»: