ԱԺ-ն քվեարկում է այս օրերին թեժ քննարկված հարցերը
Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեցին նախորդ 3 օրերին քննարկված հարցերը, որոնք բուռն բանավեճերի առիթ էին դարձել։ Դրանց մեծ մասը, սակայն, ընդունվեց միաձայն։ Ընդունված նախագծերի թվում էին հետևյալ օրենքներն ու փաթեթները․
1.«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
2.ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,
3.ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
4.ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։