«Հայերի հետ կատակել պետք չէ». Թիմատին չի կարողացել մերժել հայ տղային
Ռուսաստանցի հայտնի ռեփեր Թիմատին, որն այս օրերին գտնվում է
Հայաստանում, լուսանկար է հրապարակել, որում նա փոքրիկ հայ տղայի հետ է:
«Ատրճանակը ծանր էր, երկաթյա ու փորագրված: Փակաղակն
աշխատում էր: Տղայի` միասին լուսանկարվելու առաջարկը մերժելու տարբերակ
չկար»,- այսպիսի գրառում է արել լուսանկարի տակ Թիմատին:
Լուսանկարի տակ արված մեկնաբանություններում օգտատերերն աջակցել են
խաղալիք ատրճանակով հայ տղային: Ոմանք ասել են, որ հայերի հետ կատակներ
անել պետք չէ, ոմանք էլ նշել են հայ երեխաների ճիշտ դաստիարակության մասին: