Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին
Այսօր՝ ապրիլի 18-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն
հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոյի մեծ
վարպետ Արտավազդ Փելեշյանին:
Ողջունելով անվանի կինոռեժիսորին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել
նրա ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում և նշել, որ նա
ժամանակակից հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից է:
Անդրադառնալով Արտավազդ Փելեշյանի ստեղծագործություններին՝ Արմեն
Սարգսյանն ասել է, որ նա համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի
դեմքերից մեկն է, ով հավատարմորեն է ծառայում արվեստին ու մշակույթին՝ մեր
ժողովրդին պարգևելով հպարտության բազմաթիվ պահեր:
Վավերագրական կինոյի վարպետը Հանրապետության նախագահին նվիրել է իր հեղինակած «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գիրքը:
Նախագահ Սարգսյանն Արտավազդ Փելեշյանին մաղթել է առողջություն և
ստեղծագործական նորանոր թռիչքներ՝ համոզմունք հայտնելով, որ նա
կշարունակի ուրախացնել իր արվեստի երկրպագուներին նոր և ինքնատիպ
ստեղծագործություններով: