Քննարկում ԱԺ-ում
Հայաստանի հարևան պետություններում ցեմենտի գները տարիների ընթացքում նվազել են, ինչի արդյունքում միայն նախորդ տարի ներկրվող ցեմենտի չափը աճել է 3,5 անգամ, իսկ տեղական ցեմենտի սպառման աճը եղել է ընդամենը 50 տոկոս։ Այս մասին Աժ-ում ներկրվող ցեմենտի համար տուրքեր սահմանելու մասին կարգավորման քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ հարևան երկրում (նկատի է առնվում Իրանը) ցեմենտի գներն ավելի ցածր են, քանի որ ցածր են նաև էներգակիրների գները։ Ու նույնիսկ տրանպորտային ծախսերի հաշվառումով, ըստ նախարարի, իրանական ցեմենտը ավելի ցածր արժեք է ունենում Երևանում, քան տեղականը։
Արդյունքում կառավարությունը որոշել է պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի վրա, և տեղական ու ներկրվող ցեմենտների գները հասցնել նույն մակարդակի, որպեսզի հնարավոր լինի գնել և՛ ներկրվողը, և՛ տեղականը։ Սակայն խոսքը չի վերաբերելու ցեմենտի բաղկացուցիչ մասի՝ կլինկերի ներմուծմանը։