Արման Աբովյանը սպառողի համար հոսանքի սակագնի իջեցման մասին (տեսանյութ)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը, ապրիլի 18-ին խորհրդարանում ՀԾԿՀ նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին դիմելով, նշեց.
«Պարբերաբար մամուլում հայտնվում են տեղեկություններ, որ քննարկվում է հասարակ սպառողների համար գնի իջեցումը. ունե՞ք տեղեկություն՝ ե՞րբ, կամ նախատեսվո՞ւմ է արդյոք գնի իջեցում»:
Բաղրամյանն արձագանքեց.
«Իրենք սակագները հաշվարկում են տարեկան ցուցանիշների հիման վրա: Վերջին վերանայումը եղել է 2019 թ. փետրվարի 1-ին, ենթադրում եմ, որ մինչև 2020 թ. փետրվարի 1-ը, եթե որևէ ցնցում տնտեսության մեջ չլինի, վերանայում դեռ չի նախատեսվում»: