Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից կտրամադրի 124 մլն դրամ: Հարցը ներառված էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում:
Վերոնշյալ գումարով Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ:
Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը:
Ավելի վաղ հայտնել էինք` ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու նախագիծը մտել է ԱԺ օրակարգ: