Ազգային ժողովը քննարկում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը
Ապրիլի 18-ին Ազգային ժողովի նիստում քննարկվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր նախագահի նշանակման հարցը:
Նշենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին առաջարկել էր այդ պաշտոնում հաստատել ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
Բաղրամյանը տվյալ պահին ելույթ է ունենում պատգամավորների առջեւ: Նա նրանց ներկայացրեց իր կենսագրությումը, անցած ճանապարհը, աշխատանքային փորձը եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության հետ կապված մի շարք հարցերի տեսլականները: