Մեղրու ջրօգտագործողները զեղչեր կստանան․ կառավարության որոշում
2000 թվականից սկսած՝ Մեղրու տարածաշրջանի զարգացման նպատակով ներդրվել է մի համակարգ, ըստ որի՝ այնտեղի ջրօգտագործողները 50 տոկոս զեղչ են ստանում ջրի համար։ Սակայն 2019 թվականի բյուջեում այդ զեղչը չի նախատեսվել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ զեկուցեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
Նրա խոսքով՝ սրա պատճառով արդեն աշխատավարձերի ուշացումներ են եղել, ինչի համար էլ խնդրեց կառավարությանն իր առաջարկած նախագծով գումար հատկացնել ջրային կոմիտեին։
Կառավարության որոշմամբ սահմանվեց, որ այդ տարածաշրջանի ջրօգտագործողները պետք է ունենան զեղչեր, ու պահուստային ֆոնդից գումար տրամադրվեց դրա համար։