ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև ԼՀԿ-ի կողմից ներկայացված՝ ֆինանսների նախարարի պաշտոնանկության հարցը
Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Առաջին ընթերցմամբ ԱԺ-ն կքվեարկի կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումները և ապա կացնի օրակարգի հարցերին։
ԱԺ օրակարգում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և այլ նախագծեր:
Նշենք, որ այսօր ԱԺ քննարկման կդրվի նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը։