G20-ի գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի արաբական երկրում
2020 թվականի նոյեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադը կընդունի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ նշելով, որ G20-ի հանդիպումը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի արաբական երկրում։
Գագաթնաժողովը կնախագահի սաուդցի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը։
G20-ի առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա հունիսին, Ճապոնիայում։