Տիգրան Պետրոսյանը կիսեց 1-8 տեղերը
Իսլանդիայում ավարտվեց Reykjavik Open 2019 մրցաշարը: Մեր 3 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը:
Տիգրանը վերջին՝ 9-րդ տուրում հաղթեց ֆրանսիացի Ֆաբիեն Լիբիժևսկիին և վաստակեց 7 միավոր:
Նույնքան միավոր վաստակեց ևս 7 շախմատիստ: Լրացուցիչ ցուցանիշներով, սակայն, Տիգրանը ճանաչվեց 6-րդը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուն:
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսեսյանը վաստակեցին 6.5-ական միավոր և զբաղեցրեցին համապատասխանաբար 8-րդ և 9-րդ տեղերը:
Մրցաշարին մասնակցում էր 238 շախմատիստ: