Վերին Լարսի ճանապարհահատվածում ձնաբքի մեջ մնացած ուղևորներն ավելի քան 8 ժամ սպասել են օգնության
«Ռուսթավի 2» ՀԸ-ի հաղորդմամբ`մայրուղու Կոբի-Գուդաուրիի հատվածում առատ ձյան ու ձնաբքի հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել մի քանի մեքենաներ, Ռուսաստանից Վրաստան ուղևորվող ավտոբուսը, որում տարբեր տարիքի ուղևորներ են` ծերեր, երեխաներ, ինչպես նաև հղի կին:
Ավտոբուսի ուղևորները հեռախոսակապով հեռուստաալիքին հաղորդել են, որ առավոտյան ժամը 6-ից գտնվում են «ձնե թակարդում», և ոչ մի օգնություն չի տրամադրվել անելանելի վիճակում հայտնված մարդկանց:
Զգացվել է սննդի ու ջրի պակաս: Ուղևորներին օգնություն է տրամադրվել մոտ ժամը 16-ի սահմաններում: Ճանապարհը մաքրվում է` ձնաբքի մեջ հայտնված մեքենաներն ավելի անվտանգ վայր տեղափոխելու համար: Տարեց կանանցից մեկը հաղորդել է, որ օգնությունը տրամադրվել է այն բանից հետո, երբ զանգահարել է Թբիլիսի՝ թոռնուհուն, ով կարողացել իր հնարավորություններով սայլը տեղից շարժել: