Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է․ սկսվում է հարցուպատասխանը
Կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանել են Ազգային ժողով, որտեղ մեկնարկում է առանձին նիստ, որի ժամանակ խորհրդարանի անդամներն իրենց հարցերն են ուղղելու կառավարության անդամներին։
Նախկինում այսպիսի նիստերի ժամանակ հարցերի քանակը եղել է 50-ից ավելի, և դրանք վերաբերել են ամենատարբեր ոլորտներին։ Հարցերի հիմնական մասն ուղղվում է Նիկոլ Փաշինյանին։
Այսօրվա նիստին հարց տալու համար քիչ առաջ հերթագրվեց 35 պատգամավոր։