Հայաստանում աննախադեպ վիճակ է, և կառավարության կառուցվածքը որոշելիս հնարավոր չէր օգտվել այլ երկրի փորձից․ Վարազդատ Կարապետյան
Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն աննախադեպ են, ինչը թույլ չի տալիս օգտվել որևէ երկրի փորձից, քանի որ այդպիսին չկա։ Այս մասին ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը։
Նա ընդդիմադիր գործընկերների հետ համաձայնեց, որ ժողովրդավարությունը պետք է ամրապնդել ինստիտուտներով, սակայն քանի դեռ անցումային իրավիճակ է, հնարավոր չէ խուսափել անձերի վրա հիմնվելուց։ Կառավարությունը, ըստ Կարապետյանի, կառուցվածք որոշելիս հիմնվել է նաև այն անձերի վրա, որոնք վստահելի են և կարող են անել այս կամ այն աշխատանքը։