Արարատում 2 Opel-ները բախման հետևանքով հայտնվել են ձորակում. կան տուժածներ
Այսօր հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Opel Zafira մակնիշի 34 GA 936 համարանիշի, Jeep մակնիշի 71 AՏ 171 համարանիշի, Opel Combo մակնիշի 35 XG 339 համարանիշի ավտոմեքենաները։
Աղբյուրի տեղեկություններով վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով 2 Opel-ները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։