Բնապահպանության նախարարությունն ինքն իրե՞ն է վերահսկելու
Հայաստանի կառավարության կառուցվածքի փոփոխություններից ենթադրվում է, որ «Հայանտառ» կազմակերպությունը միավորվելու է Բնապահպանության նախարարության հետ։ Այդ դեպքում նախարարությունը և՛ իրականացնելու է անտառների հետ կապված գործառույթը, և վերահսկելու է ինքն իրե՞ն։ Այս մասին այսօր ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ հարցրեց պատգամավորներից Հրանտ Մադաթյանը։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որ ներկայացնում էր նախագիծը, պատասխանեց, որ Բնապահպանության նախարարության մի օղակը իրականացնելու է գործակալական ֆունկցիան, մյուսը վերահսկելու է սրան։ Իսկ ամբողջական նախարարությանը վերահսկելու են կառավարությունը, իրավապահները, վերահսկող մարմինները և այլն։