Տիմատին Երևանում է
Ռուսական շոու-բիզնեսի ամենապահանջված ռեփերներից մեկը` Տիմատին, այս պահին Երեւանում է: Երգիչը Հայաստան է ժամանել երեկ երեկոյան:
Տիմատին չի ցանկացել հանրայնացնել իր այցը, սակայն մեզ հայտնի է դարձել,
որ ռեփերը Երեւանում կմնա 3 օր, իսկ այցի նպատակը այստեղ Black Star
Burger ռեստորանի բացման աշխատաքներն են:
Black Star Burger-ը Երեւանում կբացվի մայսին`Աբովյան 1/3 հասցեում:
Երեւանյան Black Star Burger-ի ճաշացանկը նույնն է, ինչ մոսկովյանինը,
մթերքի եւ պատրաստման որակը երաշխավորում են: Գնային քաղաքականությունը
կվարվի տեղի գներին համապատասխան: