Տրակտորը բախվել է Opel-ին, ընկել Դեբետ գետը․ վարորդը հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 10:30-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի 57-րդ կմ
հատվածում Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Չիտովը
GFB մակնիշի տրակտորով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել
Տավուշի մարզի Պտղավան համայնքի բնակիչ 35-ամյա Գեորգի Արզումանովի Opel
մակնիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով տրակտորի վարորդ Ս. Չիտովը կորցրել է ղեկի կառավարումը և մոտ 10 մետրից գլորվելով՝ հայտնվել Դեբեդ գետում:
Opel-ի վարորդ Գ. Արզումանովը օգնություն է ցուցաբերել վարորդին, օգնել
դուրս գալ գետից և բարձրանալ ճանապարհահատված, որտեղից վերջինիս մարմնական
վնասվածքներով դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել
են Ալավերդու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: