Ախուրյանի ոստիկանների բերման ենթարկած երիտասարդները խոստովանել են. գործել են երկուսով
Մարտի 31-ին Արեւիկ
գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ վերջին օրերին, օգտվելով
սեփականատերերի բացակայությունից, իր համագյուղացու տնից գողացել են
հեռուստացույց:
Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին Ախուրյանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրվել 24-ամյա Հակոբ Զ.-ն եւ 22-ամյա Սեյրան Կ.-ն: Նրանք տվել են խոստովանական բացատրություններ:
Գողոնը հայտնաբերված է:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հակոբն ու Սեյրանը նույն գյուղում
կատարել են այլ հափշտակություն եւս: Փետրվարի 11-ից 15-ն ընկած
ժամանակահատվածում, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, տեխնիկական
միջոցների գործադրմամբ բացել են հյուրասենյակի պատուհանը, գողացել
հեռուստացույցը, այնուհետեւ կոտրելով նկուղի դռան կախովի փականը՝ գողացել
են չորս անվադող:
Նախապատրաստվում են նյութեր: