Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքով երկու երիտասարդ է հոսպիտալացվել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային
վնասվածքներով 2 երիտասարդներ: Նրանցից մեկը՝ մոտ 30 տարեկան, ծանր
գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում է
ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը՝ մոտ 23-25 տարեկան, ձախ բազկի շրջանի
հրազենային վնասվածք է ստացել:
Այս պահին Երևանի պետական բժշկական համալսարանի բժիշկները պայքարում են երիտասարդների կյանքի համար:
Ըստ աղբյուրի՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով։