Կային թեմաներ, որոնք ցնցումների մեջ էին գցում առանձին գերատեսչությունների ղեկավարներին. նախկին ՄԻՊ-ը փակագծեր է բացում
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: Նրա խոսքով՝ օմբուդսմենի կառույցի անկախությունը անասասն է եղել.
«Ես իմ աշխատանքային գործունեության 5 տարիների ընթացքում ինձ միշտ զգացել եմ անկախ, այլ հարց է, որ գուցե միշտ չեմ կարողացել այդ անկախությունը իրացնել առանց լուրջ գլխացավանքների: Լրիվ այլ հարց է, թե որ շրջանում այդ գլխացավանքներն ինչ տեսք են ստացել»:
Նախկին ՄԻՊ-ը ասաց, որ իշխանությունները ծանր էին տանում տարեկան զեկույցները, սակայն հատկապես ծանր էր դատական զեկույցի ներկայացումը.
«Կային թեմաներ, որոնք ցնցումների մեջ էին գցում առանձին գերատեսչությունների ղեկավարներին, օրինակ` ՊԵԿ-ի, դատախազության հետ կապված: Ես խնդիր էի ունենում, երբ բարձրացնում էի բիզնեսի հետ կապված խնդիրներ»: