Մի՛ հարամեք մեր գարունը, մաքրե՛ք ամենուր վխտացող աղբը․ Գագիկ Սուրենյան
«Մի հարամեք մեր գարունը, մաքրեք ամենուր վխտացող աղբը»,-այս մասին իր Facebook-ի էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության խնդրին։
Երեկ «Սանիթեք» ընկերությունը տեղեկացրել էր, որ քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։