Facebook-ը խափանվել է նաև Հայաստանում. բողոքներ աշխարհի տարբեր երկրներից
Ամբողջ աշխարհից օգտատերերը դժգոհել են Facebook եւ Instagram սոցցանցերի, ինչպես նաեւ WhatsApp մեսենջերի աշխատանքի խափանումների համար, հաղորդում է RBK-ը՝ վկայակոչելով Downdetector պորտալի տվյալները:
Ծառայության տվյալների համաձայն՝ ստացվել է ավելի քան 10.2 հազար հաղորդագրություն Facebook-ի աշխատանքի խափանման մասին: Առաջին հաղորդագրություններն ուղարկվել են ստանդարտ արեւելյան ժամանակով EDT (14:38) ժամը 06:38-ին:
16:00-ի տվյալներով՝ օգտատերերի 57 տոկոսը դժգոհում էր նորությունների լրահոսի խափանումներից, 21 տոկոսը՝ համակարգ մուտք գործելու դժվարությունից, եւս 20 տոկոսը բախվել էր ցանցի ամբողջական անջատման հետ: Բողոքների մեծամասնությունն ուղարկվել էր Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Պորտուգալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆիլիպիններից: