Եգիպտոսում այցելուների համար բացել են հինգերորդ դինաստիայի պաշտոնյայի դամբարանը
Եգիպտոսում բացել են հինգերորդ դինաստիայի պաշտոնյայի դամբարանը, որը զարդարված է գեղեցիկ պատկերներով և լավ պահպանված գրություններով։
Կահիրեից հարավ, Սակկարա կոչվող տեղանքում է գտնվում Խուվի անունով բարձրաստիճան պաշտոնյայի գերեզմանը։ Նա եղել է մոտ 4300 տարի առաջ Եգիպտոսը ղեկավարած հինգերորդ դինաստիայի ժամանակների ազնվական։
Ըստ հնագետ Մուհամմեդ Մեգահեդի Խուվիի, դամբարանն ունի լատինական L տառի տեսք, սկսվում է դեպի ներքև իջնող ոչ մեծ միջանցքից, որին հետևում է սեղանի մոտ նստած դամբարանի տիրոջ պատկերով զարդանախշերով մեծ սենյակը։
Եգիպտոսի հնությունների նախարար Խալեդ Ալ-Էնանին հայտնել է, որ գերեզմանը հայտնաբերվել է մարտին, այն սպիտակ կրաքարից է, նրա հյուսիսային պատի դիզայնը կրում է վերոհիշյալ դինաստիայի թագավորական բուրգերի ճարտարապետության ազդեցությունը։