Ճապոնիայում 16-ամյա դեռահասը փորձել է համացանցի միջոցով ինքնաշեն ուրան վաճառել
Ճապոնիայում ոստիկանությունը կալանավորել է 16-ամյա դեռահասի, որը համացանցի միջոցով yellow cake անունով հայտնի վերամշակված ուրան է վաճառել։ Ուրանի այդ տեսակը վերամշակումից հետո կարող է օգտագործվել որպես միջուկային ռեակտորների վառելանյութ, իսկ հարստացման դեպքում՝ միջուկային զենք՝ գրում է Hightech-ը՝ հղում կատարելով South China Morning Post-ին։
Ոստիկանության ուշադրությունը գրավել է Yahoo-ի առցանց աճուրդում հրապարակված հայտարարությունը, հետեւյալ վերնագրով՝ «Վաճառում եմ 99,9% ուրան»։
Քննիչները պարզել են, որ անցյալ տարի նա վաճառել է տետրանիտրատ էրիտրիտ կոչվող պայթուցիկ նյութ։
Աղբյուրը հայտնել է, որ կալանավորվածը, ամենայն հավանականությամբ, պայթուցիկ նյութերը վաճառել է առանց չար մտադրության, նա զբաղվել է քիմիայով եւ ուզեցել է դրանով գումար վաստակել։