Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը հրաժարական տվեց. գյուղացիները տոնում են իրենց հաղթանակը (տեսանյութ)
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը քիչ առաջ հրաժարական է տվել: Այս մասին հայտնեցին գյուղի բնակիչները:
Գյուղացիների խոսքերով՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ացելել է իրենց գյուղ, իսկ մեկ ժամ անց գյուղապետը ներկայացրել է իր հրաժարականը:
Գյուղացիներն այժմ տոնում են իրենց հաղթանակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զարթոնքի գյուղապետը երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես կգա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում բնակիչները ցույց են արել և փակել երկաթգծի ճանապարհը:
Զարթոնք է ժամանել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, որն ասել է, որ Զարթոնքին վերաբերող նյութերն ուղարկվելու են դատախազություն: