Ծանրամարտի ԵԱ. Արփինե Դալալյանը չորրորդն է
Ծանրորդուհի Արփինե Դալալյանը չորրորդ տեղն է գրավել Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց գերծանր քաշային կարգում (+87 կգ):
Երկամարտում Հայաստանի ներկայացուցչի արդյունքը 240 (105+135) կգ է եղել: Թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում Արփինե Դալալյանը չորրորդն է:
Եվրոպայի չեմպիոն է դարձել ռուս Տատյանա Կաշիրինան, որի երկամարտի արդյունքն 331 կգ (146+185) է եղել: Նա Եվրոպայի ռեկորդ է սահմանել պոկում վարժությունում ու երկամարտում:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալակիր էր դարձել 109 կգ քաշային կարգում, իսկ Սամվել Գասպարյանը (102 կգ) հռչակվել էր Եվրոպայի փոխչեմպիոն: Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: