Ներկայացվել է գերբարակ Acer Nitro 7 խաղային նոութբուք
Նյու Յորքում շնորհանդեսի ժամանակ Acer-ը ներկայացրել է բարակ Nitro 7 խաղային նոութբուք, հաղորդում է Life-ը:
Կորպուսի հաստությունը 19.9 մմ է: Նոութբուքը պատրաստված է ալյումինի
թեթեւ ձուլվածքից, կոնստրուկցիայում պլաստիկ գրեթե չկա: Էկրանի
անկյունագիծը 15.6 դյույմ է, այն պատրաստված է IPS տեխնոլոգիայով, ունի
Full HD, թարմացման հաճախականությունը 144 Գհ է, իսկ արձագանքի ժամանակը
3մվ: Դիսփլեյը զբաղեցնում է փականի 78 տոկոսը: Կորպուսին միացիչներից կա
LAN-ը, HDMI-ն, 4 Type-A, Type-C եւ քարտրիդեր:
Acer Nitro 7-ի միջուկը 9-րդ սերնդի Intel Core պրոցեսորն է եւ GeForce
GTX 1650 նոր գրաֆիկան: Օպերատիվ հիշողության ծավալը կարող է հասենլ 32
ԳԲ: Նոութբուքն առանց վերալիցքավորման կարող է աշխատել մինչեւ 7 ժամ:
Նոութբուքի վաճառքը կսկսվի այս տարվա հունիսից: