Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում, 1 հոգի մահացել է, 2-ը հոսպիտալացվել են
Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 20։10-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 3-րդ
կմ հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2121 մակնիշի
47 XX 888 համարանիշի և ВАЗ 21070 մակնիշի 13 ՍԼ 783 համարանիշի
ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, եւս 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակով, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի պատճառներից մեկը նաև ճանապարհի փոսերն են։