Սադամ Հուսեյնի թոռնուհին պատմել է, թե ինչպես է իր ընտանիքին հաջողվել փախչել Իրաքից
Հարիր Հուսեյն Կամիլը՝ Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի թոռնուհին,
RT հեռուստաընկերության «Одним словом» հաղորդման շրջանակներում պատմել է,
թե ինչպես է իր ընտանիքին հաջողվել 2003թ. փախչել Իրաքից:
«Մենք նախապես մտածված պլան ունեինք, ամեն ինչ տեղի ունեցավ
առանց նախապատրաստության՝ պայմանավորված այդ ժամանակվա իրավիճակով»,-
ասել է նա:
Նրա խոսքերով՝ իրենք հույս էին դրել այն իրաքցիների վրա, ովքեր նմանատիպ
իրավիճակում էին հայտնվել, ինչպես նաև արտասահմանցի ընկերների:
«Վտանգն այնքան մեծ էր լինում, որ կանայք այդ օրերին առաջին
անգամ ինքնուրույն որոշումներ էին կայացնում: Երբ մենք Ալ-Աուջում մեր
բարեկամների մոտ էինք, մեզ շրջապատողների մեջ զգացինք փոփոխություն, նրանց
վերաբերմունքը մեր հանդեպ փոխվել էր»,- պատմել է Հուսեյն Կամիլը:
Ինչպես նա նշել է, հենց այդ ժամանակ իր մայրը հասկացավ, որ անհրաժեշտ է բաժանվել:
«Նա հաշվարկեց և հստակ գիտակցեց, որ այդպիսի օրերին, երբ
իրադարձությունները հաջորդում էին մեկը մյուսին, և գործերը վատ շրջադարձ
էին ունենում, մեզ հարկավոր է բաժանվել, հակառակ դեպքում մենք կդառնայինք
թիրախ թշնամու համար: Եթե մենք օրինակ, մի տանը գտնվեինք, կարող էինք
հայտնվել հանցագործ մարդկանց տեսադաշտում: Այդպիսին էր նրա կարծիքը, և նա
այդ ժամանակ ամեն կերպ աջակցում ու պաշտպանում էր մեզ»,- ընդգծել է նա: