Երիտասարդ գիտնական Քեթի Բաումանը «սև խոռոչի» լուսանկարի շնորհիվ համացանցի աստղ է դարձել
29-ամյա գիտնական Քեթի Բաումանը, որը ներկայում հաշվողական եւ մաթեմատիկական գիտությունների ուսուցչի ասիստենտ է, այս շաբաթ «սեւ խոռոչի» հորիզոնի լուսանկարների
շնորհիվ համացանցի աստղ է դարձել՝ հայտնում է Fox News-ը։
Նշվում է, որ հենց նրան է հաջողվել հաշվել այն ալգորթմը, որի շնորհիվ ասղաֆիզիկոսները կարողացել են լուսանկարել «սեւ խոռոչը»։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Բաումանը հանկարծ վրա հասած փառքին իրեն հատուկ համեստությամբ է արձագանքել։
Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի էր դարձել, որ գիտնականներին հաջողվել է լուսանկարել «սեւ խոռոչի» իրադարձությունների հորիզոնը։
Մինչեւ «սեւ խոռոչը» մոտ 50 մլն լուսային տարի է կամ մոտ 500 քվինտիլիոն
կիլոմետր։ Այն լուսանկարելու համար պահանջվել է տարբեր մայրցամաքներում
տեղադրված ութ հեռադիտակներով ցանց ստեղծել։