ՊՆ համարանիշներով «ԶԻԼ»–ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից դեպի Նախիջեւանի սահման տանող ճանապարհահատվածում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում ՀՀ ՊՆ համարանիշներով «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեեւկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետեւանքով 10 հոգի մարմնական
վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական
կենտրոն:
Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության,
ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, Արտակարգ
իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սյունիքի փրկարարական
վարչության եւ ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խմբերը: Ֆոտոլրագրողի
տեղեկություններով՝ վիրավորների կյանքին վտնագ չի սպառնում եւ օպերատիվ են
գործել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներն ու Մեղրիի հիվանդանոցի բժիշկները: Այս
պահին պարզում են նաեւ վիրավորների եւ վարորդի ինքնությունը: