Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կորած հարյուրավոր գրքեր եւ ձեռագրեր վերադարձել են Գերմանիա
Հարյուրավոր արժեքավոր գրքեր, փաստաթղթեր եւ ձեռագրեր, որոնք կորել էին Երկրորդ
համաշխարհային պատերազմի տարիներին, վերադարձվել են Գերմանիային՝ հայտնում է
The Guardian-ը։
Ինչպես նշում է թերթը, համարվում է, որ թանկարժեք ձեռագրերը նշված ժամանակաշրջանում գողացել են բելգիացի զինվորները։
Աշխատանքները, որոնք անհուսալիորեն կորած էին համարվում, ներառում են
հազվագյուտ միջնադարյան ձեռագրեր, 15-րդ դարի քարտեզներ, ինչպես նաեւ՝
թռչնաբանությանը վերաբերող նկարազարդ գրքեր, որոնք պատկանել են հայտնի
գերմանացի ճանապարհորդ եւ բնագետ, արքայազն Մաքսիմիլիան Վիդ-Նորվիդին։
Բոնի համալսարանի եւ տարածաշրջանային գրադարանի ձեռագրերի եւ հինավուրց
գրքերի մասնագետ Մայքլ Հերքենհոֆը ձեռագրերի վերադարձն անվանել է
«հսկայական անակնկալ»։ Նրա խոսքերով, գրադարանի ողջ պատմության ընթացքում
սա ամենախոշոր համալրումն է։