Էրեբունու ոստիկանները խուզարկությամբ հայտնաբերել են ատրճանակներ և ռազմամթերք (տեսանյութ)
Ապրիլի 6-ին Էրեբունու բաժնի ծառայողները խուզարկել են Խորենացու փողոցի թիվ 178 տունը։ Իրավապահները հայտնաբերել են առանց գործարանային համարի ատրճանակ, «Դերինգեր» գրառմամբ ատրճանակ, ատրճանակի փամփուշտատուփ լիցքավորված 9 փամփուշտով, կռփազենք եւ այլն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Դավիթ Սնխչյանի հայտնածով զենք–զինամթերքը պատկանել են հանգուցյալ հորը։ Հայտնաբերվածն առգավվել է եւ ուղարկվել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։
Հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է։