Ցուցադրվել է Apple-ի ամենաառաջին հեռախոսը
Բլոգեր Սոնի Դիքսոնը հրապարակել է Apple-ի ամենաառաջին հեռախոս W.A.L.T.-ի մասին տեսանյութ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մոդելի անվանումը գաղտնազերծվում է որպես Wizzy Active Lifestyle Telephone։ Սարքը ստեղծվել էր 1993թ․ եւ իրենից ներկայացնում էր համակարգչի եւ ստացիոնար հեռախոսի համադրում։
Տեսանյութից պարզ է դառնում, որ W.A.L.T.-ում կարելի էր ձեռքով գրել, օգտվել էլեկտրոնային բանկինգից եւ քարտեզներ նայել։ Մոդելը հագեցած էր սեւ ու սպիտակ էկրանով։ W.A.L.T.-ը սերիական շարք չի ունեցել։