Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է աշխարհի գավաթի խաղարկությանը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ ՀՀ հավաքականը` ավագ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը:
Այն տեղի կունենա Քյոլնում: Հայաստանը հանդես կգա 8 բռնցքամարտիկով: Ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:
Աղջիկների պայքարում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: Վիճակահանությունը տեղի կունենա այսօր: