«Ռոբերտ Քոչարյանը խցում զբաղվում է ընթերցանությամբ և յոգայով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը խցում մենակ է: Նրա տրամադրությունը լավ է, ինչը պայմանավորված է նրանով, որ նա համզոված է՝ ինքն անմեղ է, արդարացվելու է, նա համոզված է, որ պատասխանատու անձինք պատասխանատվության են ենթարկվելու: Այս մասին լրագրողներին հայտնել է երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանը:
Փաստաբանը նշել է, որ խցում Քոչարյանը զբաղվում է մասնագիտական գրականույան ընթերցանությամբ, նյութերին է ծանոթանում, փորձում է սպորտով, յոգայով զբաղվել, իսկ սնունդը փոխացնվում. «Ուզում եմ ասել, որ օրինակ պահածոները բացվում են, դա վերաբերում է բոլորին, հետևաբար պահածոն երկար չի կարող դիամանալ»: