«Հազար ու մի մարմին կա, որ կարելի է տեղափոխել Գյումրի». Իոաննիսյանը՝ Փաշինյանին
Ծառայություններ մատուցող կառույցները պետք է աշխարհագրորեն այնպիսի տեղում լինեն, որ առավելագույնս հարմար լինեն հանրապետության բոլոր հատվածների բնակիչների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու հանձնարարականին։
«ՊԵԿ կառույցներում շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Անանյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ... Ու բոլորը էյֆորիայի մեջ են:
Բարեկամներ, քաղաքացիներին ծառայություններ մատուցող կառույցները պետք է աշխարհագրորեն այնպիսի տեղում լինեն, որ առավելագույնս հարմար լինեն հանրապետության բոլոր հատվածների բնակիչների համար:
(Վարչապետի այդ հանձնարարականին նայեք, ասենք, Սյունիքի մարզի բնակրչի աչքերով)
Հազար ու մի մարմին կա, որ կարելի է տեղափոխել Գյումրի՝ մարզերի հավասարաչափ զարգացման նպատակով եւ առանց քաղաքացիներին արհեստական անհարմարություն պատճառելու»,–գրել է նա: