6-ամյա երեխայի՝ 26-րդ հարկից վայր ընկնելու տեսանյութը հրապարակվել է համացանցում. փոքրիկը ողջ է մնացել
Չինաստանում 6-ամյա աղջիկն ընկել է շենքի 26-րդ հարկից և ողջ մնացել:
Անվտանգության տեսախցիկների կադրերը հրապարակել է Daily Mail
հրատարակչությունը:
Դեպքը տեղի է ունեցել Չունցին քաղաքում: Երեխան բարձրահարկ
շենքից ընկել է ավտոտնակի տանիքին, այնուհետ մոտոցիկլետների կանգառում է
հայտնվել: Ոչ այնքան կոշտ մետաղական ծածկը մեղմել է հարվածի ուժը:
Ընկնելուց հետո երեխան ոտքի է կանգնել և հեռացել դեպքի վայրից: Քիչ անց
երեխային տեղափոխել են հիվանդանոց: Նրա մոտ արձանագրվել է միայն ձեռքի
կոտրվածք, այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել: