Լավ խոսքեր եղան, Նաիրա Զոհրաբյանի վրա «բոչկա գլորել» եղավ». Չախալյանը Սիմոնյանի հետ հանդիպման մասին
Հայ ժողովրդից, ՀՀ քաղաքացիներից ավելի հանդուրժող չկա, եւ այդ ինչպես ստացվեց՝ հիմա սկսեցին ոտնահարել իրենց հրավունքները, մինչեւ հիմա ձենձուն չկար, էտ հիմա սկսեցին։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 8–ին, ասաց ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը խորհրդարանի բակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ։
«Որոշ գլոբալիստկան ուժեր իրենց առաջ նպատակ են դրել մարդկության աճը քչացնելու, գումարներ են ծախսում այդ նպատակների համար, մերոնք էլ գումարներ աշխատելու համար նման խնդիրներ են ստեղծում։ Նման քարոզներով ժողովրդագրական աճը հարվածի տակ են դնում։ Պետք է հասկանալ այս պարզ ճշմարտությունը։ Մենք պայքարելու ենք դրա դեմ մինչեւ հզոր Հայաստան ունենանք։ Մենք ցանկանում ենք հստակ իմանալ, թե ինչպես է ԱԺ–ը հետագայում բացառելու նման դեպքերը ԱԺ տարածք այլասերվածները ոտք չդնեն եւ չքարոզեն այլասերվածություն երկրի բարձրագույն ամբիոնից»,– ասաց Չախալյանը։
Նա նշեց, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումն իրենց չի բավարարել. «Մենք կորոշենք մեր անելիքը, լավ խոսքեր եղան, Նաիրա Զոհրաբյանի վրա «բոչկա գլորել» եղավ, դա մեզ բացարձակապես չբավարարեց»։