ԵԿՄ անդամներն այցելեցին Եռաբլուր պանթեոն. Դավիթ Տոնոյանը նրանց հետ էր
Այսօր տեղի ունեցավ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարը, որի ընթացքում ընտրվեցին վարչության 25 անդամները։ Նորընտիր վարչությունը միաձայն և բաց քվեարկությամբ ընտրեց Սասուն Միքայելյանին որպես վարչության նախագահ։
Համագումարի ավարտից հետո ԵԿՄ նորընտիր նախագահն ու վարչության անդամներն այցելեցին Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին։ Եռաբլուրում է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։