Սուզանավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Իրանում 3 մարդ է զոհվել
Իրանի հյուսիս-արևելքում սուզանավում գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ծովային արդյունաբերության կազմակերպությանը։
Պայթյունը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Գործակալության աղբյուրների տվյալներով՝ անձնակազմի 2 անդամները պայթյունի ժամանակ արգելափակվել են, իսկ երրորդն ուղևորվել է նրանց օգնության։ Բոլոր 3-ն էլ զոհվել են։