Սոթք-Քարվաճառ ճանապարհին և Գորիսում մառախուղ է
Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում (տեսանելիությունը՝ 30-40 մ) մառախուղ է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: