Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը 8-10 աստիճանով կբարձրանա
Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը կնվազի 7-8, 7-ի ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով։
«Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացրին, որ Երեւանում ապրիլի 6-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, իսկ վաղը ցերեկը՝ +17+19:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +13+15,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,
Լոռիում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +14+17,
Տավուշում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +15+20,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +15+17,
Արարատում՝ գիշերը`+4+8, ցերեկը` +17+19,
Արմավիրում՝ գիշերը`+4+8, ցերեկը` +17+19,
Վայոց ձորի լեռներում՝ 0+4, ցերեկը` +7+12,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը`+4+8, ցերեկը` +17+19,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +17+20,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +13+16,
Արցախում՝ գիշերը` +4+7, ցերեկը՝ +16+20: