Նարեկ Գուրուրյանին արտահանձնելու գործընթացը կասեցվել է
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի ինքնազգացողությունը նորմալ է: Գուրուրյանին դեռևս թույլ չեն տալիս որևէ մեկի հետ տեսակցել, բացի փաստաբանից:
«Սպանության մեղադրանքը հանել են, մնացել է խուլիգանությունը, մեկ էլ կանխամտածված հարձակումը: Ղազախստանից անհրաժեշտ փաստաթղթերը չեն եկել: Նարեկին արտահանձնելու գործընթացը կասեցվել է: Մենք ուզում ենք՝ նա այստեղ քաղապաստան ստանա»,- ասաց նա:
Հարցին՝ Հայաստան ուղարկելու շանսեր կա՞ն, թե՞ ոչ, մեր աղբյուրը հայտնեց, որ դրա համար Հայաստանը պիտի նման պահանջ ներկայացնի:
Հիշեցնենք` Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ հունվարի 3-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի հետևանքով 23-ամյա երիտասարդ էր սպանվել։