Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի 33 DD 700 համարանիշի
ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15.5-րդ կմ հատվածում՝ դեպի
Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեկելի գոտի, անցել
ճանապարհի բաժանարար գոտու հատվածով և բախվել Mercedes Vito մակնիշի 35 AG
614 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Honda
Granta մակնիշի 35 DP 830 համարանիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի մեղավորը՝ BMW-ի վարորդը, եղել է երիտասարդ աղջիկ: