Նախորդ տարվա հոկտեմբերին բանակի մատակարարման պրոցեսը կանգնած էր. Փաշինյան (տեսանյութ)
Նախորդ տարվա հոկտեմբերին բանակի մատակարարման պրոցեսը կանգնած էր: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անցած տարի իրավիճակ ունեինք, որ հոկտեմբերին զինված ուժերի հետ կապված մատակարարումներ չէինք կարողանում անել, որովհետեւ մրցույթը եղել էր, հաղթողը ճանաչվել էր, բայց մեկը մյուսին դատի էր տվել, հետո երրորդ անձը ընդհանրապես 4-րդին էր դատի տվել: Հոկտեմբերին բանակի մատակարարման պրոցեսը կանգնած էր»,-ասաց Փաինյանը՝ հվելելով. «Մենք պետք է գնումների մասին օրենսդրության փոփոխություններով շատ լուրջ զբաղվենք»,-ասաց նա: