Վրաերթ Գարեգին Նժդեհի փողոցում. Տուժողի վիճակը ծանր է
Ապրիլի 4-ին՝ ժամը 00:33-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Պ., ծնված 1991թ.) վրաերթի է ենթարկել Ա.Կ.-ին (ծնված 1963թ.):
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև քաղաքացին հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: